Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իշխող ռեժիմի ներսում լուրջ ճգնաժամ է հասունանում

Իշխող ռեժիմի ներսում լուրջ ճգնաժամ է հասունանում
04.04.2025 | 11:48

Նախօրեին կառավարության նիստում Նիկոլի պահվածքը, խոսքը և ընդհանուր տոնայնությունը վկայում էին, որ նա դեռ «ՏԻՄ ընտրությունների դոզայի տակ է» և դեռևս չի սթափվել։ Նրա հայտարարությունն այն մասին, թե «այսօր ունենք կադրային ճգնաժամ», հստակ ազդակ է՝ առաջիկայում սպասվում է կադրային ջարդ, համակարգային վերադասավորումներ կամ փոխատեղումներ։

Փաշինյանն արդեն բաց տեքստով ցուցադրում է իր դժգոհությունը սեփական թիմից։ Նա ակնհայտորեն չի ընդունում այն արդյունքները, որոնք գրանցեց, այսպես կոչված, «ժողովրդավար ու ժողովրդից հարգանք վայելող իշխանությունը»։ Իսկ իրականում, մենք ականատես եղանք ժողովրդի հստակ արձագանքին՝ մերժման և ապտակի տեսքով։

Նիկոլիզմն այսօր այլևս ավելի շատ աղանդ է հիշեցնում, քան քաղաքական հոսանք։ Իսկ երբ նման կառուցվածքի առաջնորդը բախվում է մերժման, նա չի հանդուրժում դա և միշտ հակված է պատժելու։ Կասկած չունեմ, որ ասվածիս հետևանքները երկար չեն սպասեցնի։

ՔՊ-ում վերջին օրերին տեղի ունեցող փակ հանդիպումներն ու վարչության ներսում քննարկումները ցույց են տալիս, որ իշխող ռեժիմի ներսում լուրջ ճգնաժամ է հասունանում։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Նիլոլն ունի չլուծված հարցեր «դրսի» առջև և պարտավոր է ապահովել որոշ խոստումների կատարում, ապա փազլը դառնում է ամբողջական։

Այնպես որ, ինչքան էլ ձևական հայտարարություններով փորձի շնորհավորել «ժողովրդավարության հաղթանակը», իրականում Նիկոլը կանգնած է քաղաքական և հոգեբանական խոր ճգնաժամի առաջ՝ դա նիհիլիստի ճգնաժամ է, որի մեջ արդեն խեղդվում է ամբողջ համակարգը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4871

Մեկնաբանություններ